Ըստ նախաքննության տվյալների, նա իր ղեկավարած կրթօջախում ինքն իրեն ձևակերպել է որպես հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ և վերջին երեք տարում իր անվամբ դուրս գրել ավելի քան 1,6 միլիոն դրամ:
Ձերբակալվել է Մարալիկի մարզադպրոցի տնօրենը: Ըստ նախաքննության տվյալների, նա իր ղեկավարած կրթօջախում ինքն իրեն ձևակերպել է որպես հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ և վերջին երեք տարում իր անվամբ դուրս գրել ավելի քան 1,6 միլիոն դրամ:
Բացի այդ, նաև ազատ ոճի ըմբշամարտի ու ֆուտբոլի մարզիչների համար նախատեսված աշխատավարձերն է յուրացրել՝ մոտ 4 միլիոն դրամի չափով: Դատախազի ցուցումով դպրոցի տնօրենը ձերբակալվել է՝ հափշտակություն կատարելու փաստով: