Գյումրիում 7 տարում 7 ինովացիոն ծրագիր են մշակել: Շենքերում ջրատաքացման արևային համակարգից մինչև մրգերի արևային չորանոց, իսկ այժմ, նաև` «Խելացի տուն» համակարգ:
Գյումրիում 7 տարում 7 ինովացիոն ծրագիր են մշակել: Շենքերում ջրատաքացման արևային համակարգից մինչև մրգերի արևային չորանոց, իսկ այժմ, նաև` «Խելացի տուն» համակարգ: Տան լույսն ու ջերմությունը համացանցի միջոցով կարող է վառել-մարել, եթե ծորակից կաթա, խողովակ վնասվի կամ գազի արտահոսք լինի, կարող է sms-ով զգուշացնել և նույնիսկ փականներն անջատել ու էլի մի շարք տնային առաջադրանքներ կատարել: