Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ ու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների մասնակցությամբ, Շուշիի սբ Ամենափրկիչ եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանք՝ Արցախ աշխարհի խաղաղության ու բարօրության համար:

Վեհափառն իր խոսքում ընդգծել է, որ նախորդ երկուսուկես տասնամյակները եղան ԼՂՀ անկախության զորացման և հաջողությունների աստիճանական ամրապնդման տարիներ: Վեհափառը շեշտել է, որ թշնամու չդադարող ոտնձգությունների պայմաններում մենք պիտի շարունակենք միասնաբար զորացնել մեր բանակը, շենացնել ու հզորացնել Արցախը:
Գարեգին Բ-ն Շուշիի Ղազանչեցոց սբ. Ամենափրկիչ եկեղեցուն նվիրել է Տիրոջ սբ Խաչելության պատկերը: