Երևանի կենտրոնական փողոցներում ավտոմեքենա կայանելը վարորդների համար ժամանակատար, երբեմն էլ անհնար մի գործողություն է դարձել:
Չնայած ենթադրվում էր, որ «կարմիր գծերի» ներդրումը իրավիճակ պիտի փոխեր քաղաքում, սակայն մայթին գտնվող շատ խանութների ու սրճարանների սեփականտերեր կայանումը արգելող նշաններ են տեղադրել իրենց օբյեկտների առջև՝ բոլորի համար նախատեսված ավտոկայանատեղերը տրամադրելով միայն իրենց հաճախորդներին: Վարորդների իրավունքների պաշտպան Էդուարդ Հովհաննիսյանն այսօր հայտարարել է, որ դա օրենքի խախտում է:
Մանրամասները՝ տեսանյութում