Հրապարակախոսը հոդվածը գրել է ի պատասխան նույն թերթում տպագրված մի հոդվածի, որի հեղինակը հայ մեծ զորավարին ու փիլիսոփային ներկայացնում է որպես Ադոլֆ Հիտլերի աջակից:
Ռուսաստանյան առաջատար պարբերականներից մեկը՝ «Կոմսոմոլսկայա պրավդան» իր վերջին համարում հրապարակել է Գարեգին Նժդեհին նվիրված հոդվածը, որի հեղինակը Զորի Բալայանն է: Հրապարակախոսը հոդվածը գրել է ի պատասխան նույն թերթում տպագրված մի հոդվածի, որի հեղինակը հայ մեծ զորավարին ու փիլիսոփային ներկայացնում է որպես Ադոլֆ Հիտլերի աջակից:
Բալայանն իր ռուս գործընկերոջը խորհուրդ է տալիս չմեղանչել ճշմարտության դեմ՝ հանգամանորեն ներկայացնելով Նժդեհին և նրա փառահեղ զինվորական կենսագրությունն ու գործունեությունը ինչպես առաջին, այնպես էլ 2-րդ համաշխարհային պատերազմների տարիներին: