Վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծ ագրեսիայի և սահմանագոտում պատերազմական գործողությունների վերսկսմամբ պայմանավորված՝ Արցախի վարչապետի որոշմամբ, ապրիլի 2-ին, հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի:
Վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծ ագրեսիայի և սահմանագոտում պատերազմական գործողությունների վերսկսմամբ պայմանավորված՝ Արցախի վարչապետի որոշմամբ, ապրիլի 2-ին, հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի: Համապատասխան միջոցառումներով ու նախագծերով բարձր պատրաստվածության է բերվել նաև Ոստիկանության քաղաքացիական պաշտպանության հասարակական կարգի պահպանության ծառայությունը: Առավելագույն ուժերով հատուկ հսկողության տակ են վերցվել հանրապետության կարևոր նշանակության բոլոր օբյեկտները, այդ թվում՝ Մարտակերտի շրջանում տեղակայված Սարսանգի ջրամբարը, հաշվի առնելով դրա ռազմավարական նշանակությունը և հակառակորդի հնարավոր սադրանքները: Ջրամբարի պահպանության լիարժեք կազմակերպման համար ներգրավվել է նաև բարձր պատրաստվածությամբ օժտված Հայաստանի ոստիկանության հատուկ նշանակության խումբը՝ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով: