2015-ին հայ ամուսինները տեր և հնազանդ լինելու խոստմանը, նախորդ տարվա համեմատ, ավելի հավատարիմ են եղել:
2015-ին հայ ամուսինները տեր և հնազանդ լինելու խոստմանը, նախորդ տարվա համեմատ, ավելի հավատարիմ են եղել: Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի տվյալներով՝ մեր երկրում նախորդ տարի ընտանիք է կազմել մոտ 18 հազար զույգ, իսկ համատեղ կյանքը շարունակել չցանկացողները 3069 են եղել: Թիվը 18 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ, բայց ըստ մասնագետի՝ ցուցանիշը մտահոգիչ է հատկապես Երևանում և Լոռու մարզում:
Ապահարզանների պատճառները տարբեր են՝ սոցիալական դժվարություններ, հոգեբանական խնդիրներ, համացանց և արդյունքում՝ 1000 ամուսնության դիմաց գրանցվել է 208 ամուսնալուծություն: Վիճակագրական ծառայության տվյալով՝ 2014-ի համեմատ, նվազել է ծնելիության ցուցանիշը:
Մահվան դեպքերն ավելացել են 0,4 տոկոսով, հիմնական պատճառներն են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, շնչառական և մարսողական օրգանների հիվանդությունները:
Կարինե Կույումջյանը նշեց նաև, որ 2015թ-ին 3.3 տոկոսով ավելացել են ինքնասպանության դեպքերը, իսկ ինքնասպանության փորձերը նվազել են 3,2 տոկոսով: Միգրացիոն հոսքերի պատճառով, 2015թ-ին բնակչության թվաքանակը կրճատվել է 12 հազարով: Վիճակագրական տվյալով՝ հանրապետությունում մանկական մահածության դեպքերը նվազել են 2.2 տոկոսով: իսկ 2015-ի աղջիկների ամենապահանջված անուններն են Նարե, Մարի, Մանե, իսկ տղաներինը՝ Դավիթ, Նարեկ, Ալեքս:
Մանրամասները՝ տեսանյութում