Պատգամավորները քվեարկությամբ որոշել են Սահմանադրական բարեփոխումների նախագիծը քննարկել հատուկ ընթացակարգով:
Խորհրդարանը վերադարձել է արձակուրդից: Սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել ԱԺ աշնանային նստաշրջանի անդրանիկ նիստը:
Պատգամավորները ձեռնամուխ են եղել սահմանադրական բարեփոխումները հանրաքվեի դնելու մասին հարցի քննարկմանը: Մայր օրենքի բարեփոխումների առանցքային դրույթները ներկայացրել է Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
Պատգամավորները քվեարկությամբ որոշել են Սահմանադրական բարեփոխումների նախագիծը Ազգային ժողովում քննարկել հատուկ ընթացակարգով: Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը եւ ընդդիմադիրների պահանջը՝ առաջարկվել է քննարկումները հեռարձակել Առաջին ալիքի եթերով:
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը որոշում է կայացրել սեփական խնայողությունների հաշվին կազմակերպել եւ սեպտեմբերի 16-ից սկսել սահմանադրական քննարկումներին նվիրված նիստերի ուղիղ հեռարձակումը:
Մանրամասները՝ տեսանյութում