Գյուղնախարարը հավաստիացրել է, որ աճն առկա է բոլոր ճյուղերում:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպել է լրագրողներին եւ ամփոփել վերջին 7 ամիսներին գյուղոլորտում գրանցված արդյունքները: Գյուղնախարարը հավաստիացրել է, որ աճն առկա է բոլոր ճյուղերում:
Ըստ նրա՝ տնտեսական աճին պետական օժանդակության ծրագրերց բացի նպաստել են մի շարք այլ գործոններ եւս: Սերգո Կարապետյանը կարեւորել է հատկապես գյուղացիական տնտեսությունների համար ցածր տոկոսադրույքով վարկեր ձեռք բերելու հնարավորությունը:
Մշակաբույսերի ցանքատարածությունները վերջին 4 տարիներին ավելացել են շուրջ 50 000 հեկտարով: Այդ միտումը շարունակվել է նաեւ ընթացիկ տարում: Միայն 2015-ին մշակվել է լրացուցիչ 18 000 հա հող, ավելացել են բանջարանոցային մշակաբույսերի, ինչպես նաեւ կերային եւ հացակահատիկային մշակաբույսերի ցանքատարածքները:
Մանրամասները՝ տեսանյութում