Ներգաղթյալների հոսքն ամենազանգվածայինն է Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո:
Դեպի Եվրոպա ապօրինի ներգաղթի խնդիրը շարունակում է օրակարգային մնալ: Եվրամիությունն արտահերթ համաժողով է հրավիրել՝ քննարկելու օրեցօր ահագնացող ներգաղթյալների հոսքի խնդիրը: Անդամ 28 երկրների ներքին գործերի եւ արդարադատության նախարարները Բրյուսելում կհանդիպեն սեպտեմբերի 14-ին: Հատուկ նիստը հրավիրել է Եվրամիությունում նախագահող երկիրը՝ Լյուքսեմբուրգը:
Ավելի վաղ նման համաժողով կազմակերպելու կոչ էին արել Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարները: Ներգաղթյալների թեման վերջին շաբաթներին առանձնապես խնդրահարույց է դարձել:
Առիթը Միջերկրական ծովում հաճախակիացած նավաբեկության դեպքերի եւ Ավստրիայում բեռնատարի մեջ հայտնաբերված 71 զոհված սիրիացու միջադեպերն են:
Եվրահանձնաժողովն արդեն հայտարարել է, որ ներգաղթյալների հոսքն ամենազանգվածայինն է Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո:
Մանրամասները՝ տեսանյութում