Նկարահանող խումբն ուսումնասիրել է Կոմիտասի կյանքի պատմությունն ու փորձել հնարավորինս ճշգրիտ պատկերել այն:
Կոմիտաս Վարդապետն իր ամբողջ դրամատիզմով կներկայացվի «Վարդապետի լռությունը» գեղարվեստական ֆիլմում: Նախաձեռնության հեղինակները ռեժիսոր Վիգեն Չալդրանյանն ու Մշակույթի նախարարությունն են:
Նկարահանող խումբը մանրամասն ուսումնասիրել է Կոմիտասի կյանքի ամբողջ պատմությունն ու փորձել հնարավորինս ճշգրիտ պատկերել այն: Դերասանական խումբը հասել է մինչեւ Փարիզի «Վիլ Ժուիֆ» հոգեբուժարան եւ գտել ենթադրյալ այն պալատը, որտեղ կյանքի վերջին տարիներն է անցկացրել Կոմիտասը: «Վարդապետի լռությունը» ֆիլմի նկարահանումները կավարտվեն ամռանը: Ամենայն հավանականությամբ ֆիլմը հանդիսատեսին դատին կհանձնվի աշնանը:
Մանրամասները՝ տեսանյութում