Գերմանիայի Բունդեսթագը ապրիլի 24-ի նիստը մեկնարկել է Հայոց Ցեղասպանության մասին որոշման քննարկումով։
Գերմանիայի Բունդեսթագը ապրիլի 24-ի նիստը մեկնարկել է Հայոց Ցեղասպանության մասին որոշման քննարկումով։
Բացման խոսքով հանդես է եկել Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը: Կատարվածը նկարագրելիս նա օգտագործել է «ցեղասպանություն» բառը։
«Ցեղասպանությունը արժանի է խստագույն պատժի։ Այն բնութագրվում է որպես ազգային, էթնիկ, ռասայական եւ կրոնական խմբի ոչնչացում։ Դա այն է, ինչ տեղի ունեցավ ամբողջ աշխարհի առաջ։ Եվ դա ցեղասպանություն էր։ Եվ դա վերջինը չէր 20-րդ դարում։ Մեր պարտավորությունն է պատասխանատվություն կրել։ Գերմանացիները իրենց փորձով մյուսներին կոչ են անում սեփական պատմությանն առերեսվել, եթե անգամ դա ցավալի է։ Դա հայ եւ թուրք ազգերի հաշտեցման պայմանն է։
Դրանում իրենց մեղքի բաժինն ունեցան գերմանացիները, որոնք Օսմանյան կայսրության հետ դաշինքը մարդկային կյանքերից վեր դասեցին։ Պատմությունը հարկադրում է հիշել պատմական փաստերը։ Ոչ մի իրական խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ զոհերի սերունդները արդարություն են պահանջում՝ հիշելով, թե ինչ է իրականում կատարվել։ Այսօրվա Թուրքիան պատասխանատու չէ 100 տարի առաջ կատարվածի համար, սակայն նա կրում է դրա հետեւանքների պատասխանատվությունը»,- հայտարարել է Բունդեսթագի խոսնակը:
Մանրամասները՝ տեսանյութում