Բացման արարողությանը մասնակցել են նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը եւ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Էլեկտրոնային հանրային կառավարում եւ Էլեկտրոնային բիզնեսի կառավարում մասնագիտություններով ծրագրերի շրջանակում Կառավարման ակադեմիայում բացվել է համակարգչային վերջին տեխնիկայով համալրված երկու նոր լսարան:
Բացման արարողությանը մասնակցել են նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը եւ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ծրագրի շրջանակներում ընդունվելով Պետական կառավարման ակադեմիա կամ Եվրասիա միջազգային համալսարան՝ դիմորդը միաժամանակ դառնում թե՛ հայաստանյան, թե' լիտվական բուհի ուսանող՝ մեկ կիսամյակ սովորելով Վիլնյուսում, երեք կիսամյակ՝ Երևանում:
Նախարար Աշոտյանի խոսքով, կրթական նոր բովանդակությամբ, տեխնիկական ռեսուրսներով նմանատիպ ծրագրեր առաջիկայում կիրականացվի եւս ութ բուհում:
Մանրամասները` տեսանյութում