Կառավարության նիստերի դահլիճում կայացել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարը, որին ներկա է եղել նաեւ հանրապետության Նախագահը:
Կառավարության նիստերի դահլիճում կայացել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարը, որին ներկա է եղել նաեւ հանրապետության Նախագահը:
Սերժ Սարգսյանը ողջունել է գործարարներին եւ հույս հայտնել, որ քննարկումները կօգնեն ընդհանուր գործին, երկրի տնտեսության զարգացմանը եւ առկա նոր հնարավորություններից օգտվելու արդյունավետ ճանապարհների ընտրությանը:
Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի տնտեսության զարգացման առաջնահերթությունը արտադրողականության եւ ներդրումների աճն է, արտահանման նոր շուկաների որոնումը: Նախագահն իր խոսքում մեջբերել ու համեմատության մեջ է դրել նաեւ վերջին երկու տասնամյակում գրանցած տնտեսական մի շարք ցուցանիշեր:
Մանրամասները՝ տեսանյութում