Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը խոցելու փաստով շարունակվում են միջազգային արձագանքները:
Միջազգային հանրությունը հիմնականում միանում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ մտահոգություն հայտնելով, որ Ադրբեջանի քայլը կարող է ապակայունացնել դրությունը տարածաշրջանում:
ԱՄՆ-ի Պետքարտուղարությունում նախօրեին կայացած ասուլիսին Հայաստանի Առաջին ալիքի և Ամերիկայի ձայնի թղթակիցները մի քանի հարցադրումներ են հնչեցրել օրերս խփված ուղղաթիռի առիթով:
Պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակին մասնավորապես նշել է. «Տեղեկացել ենք զեկույցներին և ցավում ենք շփման գծում երեկ ուղղաթիռի խոցման հետևանքով մարդկային կորուստների համար: Մեր ցավակցություններն ենք հայտնում նաև զոհվածների հարազատներին: Այս միջադեպը կրկին հիշեցնում է, որ պետք է կրկնապատկենք ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, ինչպես նաև լարվածության թուլացման եւ հրադադարի հարգման ուղղությամբ»:
Մանրամասները` տեսանյութում