Քառօրյայի ավարտից հետո ԱԺ-ում ճեպազրույցների օր էր: Եռյակը ներկայացնող խմբակցություններն իրենց դիրքորոշումն են հայտնել կառավարության հետ երկխոսություն սկսելու և 12 կետերի շուրջ բանակցելու վերաբերյալ:
Հանրապետականն ընտրական օրենսգիրքը փոփոխելու՝ ոչ իշխանականների պահանջը համարել է աննպատակահարմար: ՕԵԿ-ը հայտարարել է, թե իր ծրագրերում եռյակին միանալու միտք չկա, իսկ Դաշնակցությունը, որն ակտիվորեն մասնակցել է երբեմնի քառյակի 12 պահանջների մշակմանը, առանց միջամտելու հետևելու է իշխող կուսակցության և եռյակի հնարավոր բանակցային զարգացումներին:
Եռյակի մի թևը, սակայն, բացառում է որևէ բանակցություն գործող իշխանության հետ: ՀԱկ ներկայացուցիչը հայտարարել է, թե չեն ներքաշվի որևէ բանակցության մեջ:
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը բրիֆինգների ժամանակ անդրադարձել է ադրբեջանական հերթական ագրեսիային, որի զոհը դարձան ՊԲ երեք սպաները: Նրա խոսքով՝ Ադրբեջանը հետևողականորեն ապացուցում է, որ շարունակելու է սադրանքների լեզվով խոսել:
Մանրամասները` տեսանյութում