Քառօրյայի օրակարգի առանցքում երկու կարևոր հարց էր՝ շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխությունների օրինագիծը ու կառավարության կազմում նոր նախարարություններ ստեղծելը: Օրակարգային են, ի դեպ, նաև մայրության նպաստի և բյուջե 2015-ի նախնական տարբերակի հարցերը:
Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորման, ինչպես նաև Միջազգային տնտեսական ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարարություն ստեղծելու հարցն օրենսդիրն արտահերթ քննարկեց:
Կառավարության ներկայացուցիչը վստահեցրեց, որ գերատեսչությունների միավորումը չի հանգեցնի պետական համակարգի աշխատակիցների կրճատման և նոր ծախսերի ավելացման:
Մանրամասները` տեսանյութում