Նախորդ շաբաթ Ստեփանակերտում շարունակվում էր ադրբեջանցի դիվերանտների դատավարությունը, որն արդեն հասցրել է հիստերիայի նոր ալիք բարձրացնել հարևան երկրում:
Ադրբեջանի երեք քաղաքացիներն այս ամռանը հատել էին հայ-ադրբեջանական պետական սահմանը, երեք օր թաքնվել Արցախի տարածքում, ահաբեկչական գործողություններ կատարել, այդ թվում՝ առևանգել ու սպանել 16-ամյա Սմբատ Ցականյանին:
Ադրբեջանական իշխանությունները պահը բաց չթողեցին ու արդարացրեցին դիվերսանտների գործողությունները՝ նրանց ներկայացնելով որպես խաղաղ բնակիչներ, ովքեր ազատորեն տեղաշարժվել են Ադրբեջանին պատկանող տարածքով:
Մանրամասները՝ տեսանյութում