Իր իրավասության հարցերի շրջանակում Կառավարությունը հերթական նիստի ժամանակ ընդունեց Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հրաժարականը: Դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի է անցնելու:
Նիստի ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ներկայացրել է սպասվող եղանակային փոփոխությունները: Հայաստանին սիբիրյան սառը ցիկլոն է մոտենում, կիրակի-երկուշաբթի ջերմ աշունից հետք անգամ չի մնա, երկրի որոշ բնակավայրերում օդի ջերմաստիճանը նույնիսկ ցերեկը 0-ից ներքև կիջնի:
Նիստին զուգահեռ կառավարության շենքի մոտ գործունյա կանայք էին բողոքի ցույց կազմակերպել, պատճառը ապագա մայրերին տրվող դեկրետի գումարը կրճատող օրինագիծն է:
Նիստի մանրամասները` տեսանյութում