Ազգային ժողովը քառօրյա հերթական նիստի ժամանակ քննարկել է սահմանամերձ համայնքներին արտոնություններ տվող օրինագծերի փաթեթը:
Կառավարության առաջարկած օրինագծերը ընդդիմադիրները գերբեռնված են համարում, որովհետև փաստաթուղթը ներառում է հարկային արտոնությունների լայն փաթեթ, սահմանվում է, որ ֆիզիկական անձանց վճարած եկամտային հարկը հետ է վերադարձվում բնակարանի ձեռք բերման նպատակով ստացած հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով:
Ըստ այս փաթեթի՝ անփաստաթուղթ ապրանքների տեղափոխման կամ առաքման համար օրենքով նախատեսված տուգանքները չեն կիրառվի, եթե ուղեկցող փաստաթղթեր դուրս չգրելը պայմանավորված է ինտերնետային կապի անբավարար որակով կամ բացակայությամբ:
Մանրամասները` տեսանյութում