Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի առաջին պաշտոնական այցը Հայաստան խորհրդանշական է, այն կայանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա տարեդարձի հոբելյանական տարում:
Նշելով հայ և սերբ ժողովուրդների բազում ընդհանրությունները` Նախագահ Նիկոլիչը ընդգծեց, որ երկու ժողովուրդները խորապես կապված են նույն ճակատագրով, պատմականորեն իրենց բաժին հասած դժվարություններով ու դժբախտություններով, իրենց քաղաքակրթությունների պահպանման համար պայքարով:
Ժամանակակից փոփոխված աշխարհում Սերբիայի Նախագահը կարևորել է ավանդույթների պահպանումը, որը, նրա համոզմամբ, միավորում է բարեկամ ժողովուրդներին:
Մանրամասները՝ տեսանյութում