Աշունն, ինչպես ընդունված է ասել, իր իրավունքների մեջ է մտել: Քաղաքական աշունը՝ նույնպես: Համենայն դեպս, եթե հավատանք քաղաքական տարբեր ուժերի հայտարարություններին, այս տարի մեզ թեժ քաղաքական աշուն է սպասվում: Հայտարարության տողատակում երևի թե պետք էր հասկանալ, որ աշունը թեժ է լինելու քաղաքական գործընթացների առումով, մասնավորապես՝ ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների առանցքում:
Այդուհանդերձ, աշնան թեժությունը, գոնե մինչ այժմ, առավելապես զգացվում է ընդդիմադիր քառյակի հարաբերություններում:
Խորհրդարանական չորս՝ ոչ իշխանական ուժերից երեքը դեմ են երկրում սկիզբ առած սահմանադրական բարեփոխումների գործընթացին, իսկ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ կողմ, ինչը որոշակիորեն սրել է քաղաքական այդ ուժերի հարաբերությունները, և, գոնե առժամանակ, քառյակը եռյակ դարձրել:
Մանրամասները` տեսանյութում