ՄԱԿ-ի վեհաժողովում Հայաստանի նախագահը հանդես եկավ և որպես համահայկական առաջնորդ, և որպես Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպան:
Երկրի ղեկավարի ելույթի հիմնական ուղերձներին է անդրադարձել «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը:
Ըստ նրա` ելույթն ամբողջովին անդրադառնում և ամփոփում էր Հայաստանի արտաքին գերակայությունները
Շատ հստակ ձևակերպվում է նաև Մինսկի խմբի արդեն իսկ պրոֆեսիոնալ վիճակը կարգավորման գործընթացում և Ադրբեջանի բանակցային ձևաչափը փոխելու ջանքերի մոտիվացիան:
Ինչ վերաբերում է Ղարաբաղին առնչվող ակնարկին, թե միայն զիջումների պարագայում հայ-թուրքական արձանագրությունները հարևան երկրում կվավերացվեն, ապա, քաղաքագետի խոսքով Նախագահի «գրողի ծոցին վավերացնեք» ժողովրդական արտահայտությունը հստակ ազդակ էր` տրված առաջին հերթին Թուրքիային, բացի այդ՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացում ուղղակի կամ անուղղակի ներգրավված միջնորդներին:
Մանրամասները՝ տեսանյութում