Անկախության 23-րդ տարեդարձը Աշտարակում օր առաջ սկսել են տոնել:
Մարզի գրեթե բոլոր համայնքները տոնական առատ սեղաններ էին բացել և անցող-դառնողին համտեսի էին հրավիրում:
Ոմանք իրենց աճեցրած հատընտիր պտուղ-բանջարեղենն էին հրամցնում, մյուսներն էլ մեղրը, չիրն ու ընդեղենը: Երրոդները թոնրի անուշաբույր լավաշն ու գաթան: Յուրաքանչյուրն իր տարածքին բնորոշ կերակրատեսակով փորձում էր առավել գրավիչ ու կոլորիտային լինել:
Խայտաբղետ տոնավաճառ հիշեցնող խրախճանքն ինչ-որ իմաստով նաև մարզի գյուղատնտեսական տարվա ամփոփում էր: Ճիշտ է տարին այնքան էլ բարեհաճ չգտնվեց, բայց դրանից պտուղարտադրության դրական նիշը չտատանվեց:
Մանրամասները՝ տեսանյութում