Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Այս նշանակալի իրադարձությունը՝ ինքնիշխանության ձեռքբերման 35-ամյակը, խորհրդանշում է հայերի ազատ և ինքնուրույն զարգացման, իրենց հարուստ մշակույթի պահպանման ձգտումը»,- ասված է շնորհավորական ուղերձում:
Լուկաշենկոն նշել է, որ այսօր, երբ աշխարհը բախվում է լուրջ մարտահրավերների, հատկապես արժեքավոր են դառնում ժամանակով ստուգված բարեկամական կապերը: «Մինսկը և Երևանը միավորվում են ոչ միայն ընդհանուր պատմությամբ, այլև ժողովուրդների միջև անկեղծ համակրանքով, որն ամուր հիմք է ստեղծում բաց և կառուցողական գործընկերության համար»,- ընդգծել է նա:
Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի ժողովրդին մաղթել է կայունություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ: «Թող յուրաքանչյուր տանը տիրեն ներդաշնակությունն ու ուրախությունը»,- հավելել է Բելառուսի ղեկավարը: