Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ կառավարությունն օրինագիծ է պատրաստում, որն արգելում է դպրոցներում փարանջա ու նիկաբ կրել, ինչպես նաև սահմանափակվում է արտասահմանցի աշակերտների թիվը յուրաքանչյուր դասարանում:
Եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում ՝ Ֆրանսիայում և Բելգիայում, արդեն գործում են հասարակական վայրերում դեմքը ծածկող հագուստ կրելու արգելքներ: Ավստրիան նույնպես սահմանափակումներ է մտցրել դպրոցներում։ Միևնույն ժամանակ, մյուս երկրներում, օրինակ՝ Իսպանիայում և Լեհաստանում, խղճի և դավանանքի ազատությունը պաշտպանված է Սահմանադրությամբ:
Մելոնին հայտնել է, որ շուտով նախարարների կաբինետի քննարկմանը կներկայացվի միջոցառումների փաթեթ, որը բացի դպրոցներում փարանջաների (չադրաների) և նիկաբների արգելքից, կներառի նաև ազգային կրթական համակարգում «ինտեգրվելու լուրջ դժվարություններ» ունեցող աշակերտների ծնողներին իտալերեն սովորելու պահանջը, օտարերկրյա աշակերտների համար տեղերի քանակի սահմանափակումը: