Լեհաստանն ու Ուկրաինան ավարտում են խորհրդային դարաշրջանի հնացած ՄիԳ-29 կործանիչները անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) խմբաքանակով և նորագույն արտադրական տեխնոլոգիաներով փոխարինելու շուրջ բանակցությունները, հայտնում է լեհական Wirtualna Polska թերթը:
Համաձայնագիրը նախատեսում է ՄիԳ-29 կործանիչների մատակարարում Ուկրաինային՝ տարբեր մոդիֆիկացիաների մեծ թվով ԱԹՍ-ների դիմաց և ուկրաինական մարտական գիտելիքների փոխանցում։ Թերթի տվյալներով՝ ինքնաթիռները կարող են առաքվել առաջիկա շաբաթներին։
Խոսքը խորհրդային արտադրության հնացած ինքնաթիռների մասին է՝ գրեթե սպառված գործառնական ռեսուրսով, որոնք լեհական բանակը դուրս է բերում ռազմաօդային ուժերի կազմից։ Ավելի վաղ Լեհաստանը դիտարկում էր ինքնաթիռները որպես մետաղի ջարդոն ուղարկելու հնարավորությունը։
Պարբերականի տվյալներով՝ հարցի շուրջ բանակցությունները մտել էին փակուղի: Լեհական կողմը տարեսկզբից հույս է ունեցել հաջողության հասնել անօդաչու թռչող սարքերի ոլորտում համագործակցության մեջ։ Իսկ Կիևը դժկամությամբ է համաձայնել Վարշավայի պայմաններին։