ԱՄՆ նախագահը և Իսրայելի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել: Դոնալդ Թրամփը և Բենիամին Նեթանյահուն քննարկել են Պարսից ծոցում իրավիճակը: Ըստ իսրայելական կողմի՝ Թրամփը մանրամասներ է ներկայացրել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների մասին: Նեթանյահուն էլ անդրադարձել է օրերս Անկարայում Թրամփ-Էրդողան հանդիպմանը, Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հնարավոր չեղարկմանը և F-35 կործանիչների վաճառքին: Իսրայելի վարչապետը մեղադրել է Թուրքիային՝ Հրեական պետության գոյությանը սպառնալու և ագրեսիվ հռետորաբանության համար: Նեթանյահուն նաև ընդգծել է Իսրայելի հարևան երկրների տարածքներում անվտանգության գոտիները պահպանելու կարևորությունը:
Նաև լուրեր են շրջանառվում, որ Իսրայելն ամերիկյան կողմին հետախուզական տվյալներ է փոխանցել, որոնց համաձայն Իրանը մահափորձ է ծրագրում Դոնալդ Թրամփի դեմ:
Մինչ այդ Իրանում անհանգիստ է. Իսլամական Հանրապետության տարբեր հատվածներում պայթյուններ են որոտացել: Հաղորդվում է, որ թիրախավորվել են նավահանգստային և ռազմական օբյեկտներ: Մաշհադում էլ Ալի Խամենեիի հուղարկավորության ժամանակ զինված հարձակում է տեղի ունեցել երկու անցակետերի վրա։ Հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն չորս «Բասիջ»-ի մարտիկ: Հարձակվողների ինքնությունը մնում է չպարզված։
Տեղեկություններ կան, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Պակիստանի և Եգիպտոսի միջնորդները ջանքեր են գործադրում՝ հասնելու դեէսկալացիայի և նպաստելու միջուկային հարցերով բանակցությունների վերսկսմանը:
Մանրամասները՝ տեսաշարում: