Գիշերն անհայտ անձը ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրել։ Պայթյունը տեղի է ունեցել Ֆրանսիայի հետ սահմանին գտնվող Հայր Լուի Ֆրոլիայի փողոցում: Հանրային անվտանգության վարչության նախնական տվյալների համաձայն՝ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է անհայտ անձը դեպքի վայրում թողել ուսաօարկ, որը պայթել է մարդկանց մոտենալուց հետո` հաղորդում է BFMTV-ն:
Պայթյունի հետևանքով վիրավորվել է երեք մարդ, որոնցից երկուսը ծանր վիճակում են։ Figaro-ի տվյալներով՝ տուածները ուկրաինացի օլիգարխ են, նրա կինը և երեխան։ Խոսքը Վադիմ Երմոլաևի՝ «Ալեֆ» կորպորացիայի հիմնադիրի և Դնեպրի խոշորագույն շինարարներից մեկի մասին է։
2021 թվականին Forbes Ukraine-ն Վադիմ Երմոլաևին ներառել է 100 ամենահարուստ ուկրաինացիների ցանկում՝ 220 միլիոն դոլար կարողությամբ։
Բացի այդ, Մոնակոյի պետական նախարարը BFMTV-ին հայտնել է, որ նախապես հաղորդված երեք տուժածներից բացի, հոսպիտալացվել է ևս չորս մարդ։
Միջադեպը Մոնակոյի իշխանությունները որակել են ահաբեկչություն և նշել, որ պատմության մեջ այն առաջինն է։ Ֆրանսիայի Նիս քաղաքի քաղաքապետ Էրիկ Չիոտին նույնպես միջադեպը անվանել է ահաբեկչական հարձակում։