Ռուսաստանը Հայաստանից պաշտոնական որոշում է ակնկալում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը հետագա մասնակցության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Նրա խոսքով՝ Երևանը պետք է որոշի միավորման հետ իր փոխգործակցության ձևաչափը և այդ մասին տեղեկացնի կազմակերպության գործընկերներին:
«Նրանք մնում են կազմակերպության մեջ կամ նախընտրում են մեկ այլ սցենար: Պետք է մեզ տեղեկացնեն այդ մասին»,- ասել է Վասիլևը: