ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 2026 թվականի սեպտեմբերի 20-ին իններորդ գումարման Պետդումայի ընտրություն անցկացնելու մասին։ Նույն օրը Ռուսաստանի մարզերում կանցկացվեն տարբեր մակարդակի տասնյակ տեղական ընտրություններ։
Խորհրդարանի առաջիկա ընտրությունը առաջինը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի մեկնարկից հետո։
ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան հունիսի 15-ին հայտարարել է, որ ընտրությունների ժամանակ կարող են ինտերնետի հասանելիության հետ կապված խնդիրներ առաջանալ: Նա ընդգծել է, որ հնարավոր սահմանափակումները կապված են անվտանգության պահանջների հետ: