Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանսիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել է Մոսկվայում հանդիպում անցկացնելու Կրեմլի առաջարկից՝ նման ձևաչափն անվանելով «խաղ, որին մտադիր չէ մասնակցել»։
«Ես չեմ մեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու, ես այդ խաղերը չեմ խաղում։ Մենք կարող ենք հանդիպել Թուրքիայում, Շվեյցարիայում կամ Մերձավոր Արևելքում»,- ասել է Զելենսկին։
Ավելի վաղ Մոսկվայում հանդիպելու առաջարկը հնչեցրել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա ընդգծել էր, որ Զելենսկին քաջատեղյակ է, թե կոնկրետ ինչի մասին պետք է ընթանա «պատասխանատու և լուրջ» քննարկումը, և նրան հրավիրել էր Մոսկվա՝ «համապատասխան որոշումներ կայացնելու»: