Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի համաձայնեցումը Իրանի ժողովրդի հաղթանակն է ու Միացյալ Նահանգների պարտությունն ավելի քան 100-օրյա պատերազմում, երկուշաբթի առավոտյան հայտարարել Է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը, հաղորդում է PressTV հեռուստաալիքը:
Այն հնչել է, երբ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի վրա աշխատանքի ավարտի մասին, որը պաշտոնապես կստորագրվի ուրբաթ` Շվեյցարիայում:
Ավելի վաղ Իրանի ԱԳ փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հաստատել էր, որ հուշագրի տեքստը վերջնականապես մշակվել է, և որ, ըստ փաստաթղթի, պատերազմն ու ռազմական գործողությունները տարբեր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակումը, անմիջապես և վերջնականապես դադարեցվում են։