ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարծիք է հայտնել, որ ամերիկացի զինվորականներին հարկ չի լինի ներգրավել Իրանի հարստացված ուրանի պաշարները վերացնելու համար։
Միևնույն ժամանակ նա չի բացառել այն հնարավորությունը, որ ԱՄՆ զինուժն անհրաժեշտ կլինի հետևելու, որ Իրանը կատարի միջուկային նյութերի ճակատագրի վերաբերյալ պայմանավորվածությունները:
Նրա խոսքով՝ բանակցություններում կկենտրոնանան այն հարցի վրա, թե ինչպես է ԱՄՆ-ն համագործակցելու Իրանի և ԱԷՄԳ-ի հետ՝ նյութերը ոչնչացնելու համար։ Փոխնախագահը հավելել է, որ երկխոսության ընթացքում ավելի պարզ կդառնա՝ ԱՄՆ-ն միայն դիտո՞րդ կլինի գործընթացում, թե ստիպված կլինի ավելի ակտիվ դեր խաղալ:
Նա հավելել է. «Նախագահ Դոնալդ Թրամփը հստակ հասկացրել է, որ Միացյալ Նահանգներն այնտեղ կլինի նյութերի ոչնչացումը երաշխավորելու համար»: