Խորհրդարանի ընտրությանը տարած հաղթանակի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրվա ընթացքում շնորհավորական ուղերձներ է ստացել Թուրքիայի նախագահից, Պակիստանի, Իրաքի, Բուլղարիայի և Բելգիայի գործընկերներից:
Երկրների ղեկավարները ընդգծել են, որ մեծ նշանակություն են տալիս տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ գործակցությանը՝ ակնկալելով երկկողմ հարաբերությունների ամրապնդում: Հայաստանի վարչապետին շնորհավորել են նաև Ֆրանսիայի արտգործնախարարությունը, Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենը:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։