Իսպանիա կատարած այցի ընթացքում Հռոմի Պապ Լևոն XIV-ն այցելել է Բարսելոնայի մերձակայքում գտնվող քրեակատարողական հիմնարկ, որտեղ այդ առիթով բանտարկյալներ էին բերել միանգամից երեք բանտից՝ և տղամարդիկ, և կանայք:
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը 20 րոպե զրուցել է 80 դատապարտյալի հետ, որոշ դեպքերում շփումը շատ հուզիչ է եղել։
Բանտարկյալները Հռոմի Պապին նվերներ են տվել, այդ թվում՝ սեփական աշխատանքները, իսկ Լևոն XIV-ը հատուկ նշել է բանտի հոգևորականի անձնուրաց աշխատանքը։
Ընդ որում, Հռոմի Պապի բանտ այցը արարողակարգային չի եղել: