Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում ասված է.
«Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան, ընտրություններում Ձեր փայլուն հաղթանակի առիթով։
Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ ի հեճուկս սպառնալիքներին և ահաբեկմանը։
Լատվիան ամուր կանգնած է ձեր կողքին և աջակցում է Հայաստանի և Եվրոպական միության միջև ավելի սերտ հարաբերություններին»։