Երևանի տրոլեյբուսային ցանցը համալրվել է ևս 45 նոր տրոլեյբուսով, ինչն էլ հնարավորություն է տվել ամբողջությամբ արդիականացնել հավաքակայանը: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում:
«Այսուհետև երթուղիներում այլևս հին տրոլեյբուսներ չեք տեսնի: Վերջին տարիներին ձեռք բերված շարժակազմը՝ 75 նոր տրոլեյբուսով, հնարավորություն է տվել երթուղիները հասցնել մայրաքաղաքի այն հատվածներ, որտեղ կոնտակտային ցանցեր չկան: Մեզ համար առաջնային է քաղաքացիների հարմարավետությունն ու որակյալ սպասարկումը»,- նշված է գրառման մեջ: