Աստանայում մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել: Այն տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Փաստաթղթում նշվում է, որ հաշվի առնելով Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելուն ուղղված քայլերը, այդ թվում՝ 2025 թվականին ՀՀ Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, ինչպես նաև 2026 թվականի մայիսի 5-ին կայացած Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքում ընդունված համատեղ հռչակագրում ԵՄ-ի կողմից Հայաստանի եվրոպական ձգտումների վերահաստատումը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար էական ռիսկերը, որոնք առաջանում են Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը միանալու նախապատրաստման հետ կապված, որոշվել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում կզեկուցեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին։
Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի Ղրղզստանի նախագահները կարևորել են նաև հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանում համազգային հանրաքվե անցկացնելու հարցը՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ։