Պենտագոնից հայտարարել են, որ Իրանի հետ հրադադարը դեռ ուժի մեջ է՝ թեև կողմերն իրար մեղադրում են զինադադարի ռեժիմը խախտելու համար: Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ նշել է, որ Իսլամական Հանրապետության դեմ «Էպիկական ցասում» գործողությունն արդեն հասել է իր նպատակներին, և Վաշինգտոնն անցնում է հաջորդ փուլին՝ «Ազատություն» նախագծին, որի նախանշված նպատակն է ուղեկցել Հորմուզի նեղուցով անցնող նավերը՝ ապահովելու դրանց անվտանգությունը:
Ռուբիոն շեշտել է, որ նախագիծը «բացառապես պաշտպանական բնույթ ունի»։ «Կրակոցներ չեն լինի, մինչև նրանք մեզ վրա չկրակեն»,- նշել է պետքարտուղարը։ Նրա խոսքով՝ Թրամփը հավատարիմ է խաղաղ կարգավորմանը և կնախընտրեր հանդիպել Թեհրանի հետ բանակցությունների սեղանի շուրջ։ Ռուբիոն կրկնել է, որ առաջնահերթ հարցերից է Իրանի միջուկային ծրագիրը:
Միջազգային անցուդարձը՝ տեսաշարում։