Եվրոպական երկրների առաջնորդները Երևանում նաև երկկողմ հանդիպումներ են ունեցել և պատասխանել լրագրողների հարցերին: Միջոցառումը լուսաբանում էին շուրջ 500 օտարերկրյա և տեղացի լրագրողներ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ճեպազրույցում վերահաստատել է, որ Եվրոպան շարունակում է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը և անկախությանը։
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան էլ հիշեցրել է, որ օրեր առաջ Եվրոպական խորհրդարանը ընդունել է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը և եվրոպական արժեքներին ողջունող բանաձև: Անդրադարձ է եղել նաև Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին:
Սյուզաննա Չրաղյանն է մանրամասնում: