Եվրոպական երկրների առաջնորդները Երևանում նաև երկկողմ հանդիպումներ են ունեցել և պատասխանել լրագրողների հարցերին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողների հետ ճեպազրույցում վերահաստատել է, որ Եվրոպան շարունակում է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը և անկախությանը։ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան էլ հիշեցրել է, որ օրեր առաջ Եվրոպական խորհրդարանը ընդունել է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը և եվրոպական արժեքներին ողջունող բանաձև: Անդրադարձ է եղել նաև Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին: Սյուզաննա Չրաղյանն է մանրամասնում:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսանյութում։