Ադրբեջանի Միլի մեջլիսը որոշում է ընդունել բոլոր ուղղություններով Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին: Դադարեցվում է մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովին, և սկսվում է «Եվրանեսթի» վեհաժողովից դուրս գալու ընթացակարգը:
Ավելի վաղ Բաքվում Եվրոպական միության դեսպան Մարիանա Կույունջիչը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Դեսպանին բողոքի նոտա է հանձնվել ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի կապակցությամբ: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Եվրոպական խորհրդարանի մոտեցումները բացասաբար են ազդում տարածաշրջանում կարգավորման գործընթացի, ինչպես նաև Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների հեռանկարների վրա: