Մալիում տուարեգ ապստամբները, որոնք դաշնակից են «Ալ Քաիդայի» հետ կապված «Իսլամի և մուսուլմանների աջակցության խմբի» ջիհադիստների հետ, իրականացրել են վերջին տարիներին երկրի իշխող ռազմական խունտայի ուժերի դեմ ամենամեծ հարձակումները: Կիրակի՝ ապրիլի 26-ին, մի քանի լրատվամիջոցներ հաղորդել են Մալիի պաշտպանության նախարար Սադիո Կամարայի մահվան մասին, որը համարվում է Ռուսաստանի առանցքային դաշնակիցը:
AFP-ն նշում է, որ ապրիլի 25-ին սկսված բախումները շարունակվում են բազմաթիվ շրջաններում, այդ թվում՝ երկրի հարավում և հարավ-արևելքում գտնվող Գաո, Սևարե և Կիդալ քաղաքներում, չնայած Մալիի խունտայի պնդումներին, որ իրավիճակը վերահսկելի է:
Ապրիլի 26-ին տուարեգները հայտարարել էին Մալիի ռազմական խունտային աջակցող ռուս վարձկանների հետ «համաձայնագրի» կնքման մասին, ըստ որի՝ Մալիի բանակը և նրա ռուս դաշնակիցները «Աֆրիկյան կորպուսից» կարող են լքել Կիդալի մոտակայքում գտնվող պաշարված ճամբարը: Կիդալը՝ ապստամբների ամրոցը, 2023 թվականից գտնվում է կառավարության վերահսկողության տակ:
Ռուսական ռազմականամետ Telegram ալիքները հաղորդել են, որ Մալիում ապստամբները խոցել են «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռ, որը տեղափոխում էր ռուս վարձկանների: «Անձնակազմը և վարձկանների խումբը զոհվել են»:
Մալիում ջիհադիստների և տուարեգների համակարգված հարձակումները դատապարտել են Եվրամիությունն ու ՄԱԿ-ը: