Ապրիլի 24-ին Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանությանը կից պաշտպանության հարցերով կցորդ Ա.Բ.Գորյաինովը մասնակցել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։
«1995 թվականին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դուման ընդունել է «1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարություն՝ խորին ցավակցություն հայտնելով եղբայրական հայ ժողովրդին»,- նշված է ՌԴ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։