ՌԴ նախագահի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության մասին որոշում դեռ չի կայացվել: Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինին, գրել է, որ Մոսկվան ստացել է «ամենաբարձր մակարդակով մասնակցության հրավեր, բայց հարցը կքննեն միջոցառմանը մոտ ժամանակահատվածում»:
Մայամիում կայանալիք «Քսանի խմբի» (G20) գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հրավերը մեկնաբանել է նաև Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար և արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը:
X սոցիալական ցանցում նա հիշեցրել է, որ Մոսկվան միշտ եղել է միավորման անդամ, G20-ի մասը։