Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը Հնդկական օվկիանոսում կալանել են Իրանից նավթ տեղափոխող և պատժամիջոցների տակ գտնվող նավ։ Նշվում է, որ նավը որևէ պետության դրոշի ներքո չի նավարկել։
ԱՄՆ պատերազմի նախարարության տվյալով՝ ԱՄՆ զինված ուժերը կշարունակեն «խաթարել անօրինական ցանցերը և կանգնեցնել Իրանին նյութական աջակցություն ցուցաբերող նավերը»։
Գերատեսչությունից ընդգծել են, որ միջազգային ջրերը չեն կարող օգտագործվել պատժամիջոցների տակ գտնվողների կողմից որպես վահան: