ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ելույթով է հանդես եկել նաև Հայաստանի պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը՝ ևս շեշտելով, որ քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունը և ատելության խոսքը խոցելի են դարձնում ժողովրդավարությունը:
«Սպառնալիքները փողոցում չեն ավարտվում։ Դրանք շարունակվում են առցանց՝ ամենօրյա ռեժիմով։ Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, հանրային կյանքում թիրախավորված են հատկապես կանայք։ Բռնությունն ու ատելության խոսքը ռադիկալացնում են հասարակությունը. քաղաքական հակառակորդները այլևս չեն դիտվում որպես մրցակիցներ, այլ որպես թշնամիներ։ Ատելության խոսքը սովորեցնում է քաղաքացիներին, հատկապես երիտասարդներին, որ քաղաքականությունը նվաստացման, վախի և ատելության ասպարեզ է։ Մեզ անհրաժեշտ է քաղաքական մշակույթ, որտեղ անհամաձայնությունը մնում է սուր, բայց մարդկային արժանապատվությունը՝ անձեռնմխելի: Եթե թույլ տանք, որ ատելությունը դառնա քաղաքականության լեզու, ժողովրդավարությունը կդարարի խոսել»,- ասել է նա: