Ստամբուլում մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում հանդիպումից տեսանյութ է հրապարակել:
«Հայաստան-Ադրբեջան հերթական բանակցություններ»,- տեսանյութին կից գրել է նա:
Հիշեցնենք՝ աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:
ՀՀ ԱԺ նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել նաև այլ երկրների գործընկերների հետ: