ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև ընդլայնված գործընկերություն հաստատելու մասին» փոխըմբռնման հուշագիր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

